Շոլցը Պուտինին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Քսանյակի» (G20) առցանց գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի դեմ Մոսկվայի սանձազերծած պատերազմը։

«Ես դիմել եմ նախագահ Պուտինին՝ դադարեցնել հարձակումը Ուկրաինայի վրա և դուրս բերել զորքերը, որպեսզի այս պատերազմը վերջապես ավարտվի», – ասել է նա:

Շոլցի խոսքով՝ Գերմանիան միակ երկիրը չէ, որը մատնանշել է ուկրաինական տարածքներից ռուս զինվորականների դուրսբերման անհրաժեշտությունը։

Միաժամանակ Պուտինը հերքել էր Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները՝ կրկնելով, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններից։ Իր հերթին նա մեղադրել է Կիևին երկխոսությունից հրաժարվելու մեջ։ Մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս նշել են, որ Մոսկվայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է անվերապահորեն կատարել Ուկրաինայի հակապահանջները։




Լրահոս