ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը: Դա ասելը կհակասեր Միացյալ Նահանգների շահերին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Նա մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ բանակցություններ վարելու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։
Ռուսաստանի ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կայացել է Քասր ալ-Վաթան պալատում (Ազգի պալատ): Պուտինը հեծելազորի ուղեկցությամբ ժամանել է պալատի գլխավոր մուտք։ Մուհամեդ բեն Զայեդի հետ նրանք գնացել են ընդունելության սրահ։ Հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո նախագահները համատեղ լուսանկարվել են։ Արարողությանը ներկա են եղել նաև պատվիրակություններ Ռուսաստանից և ԱՄԷ-ից։
Բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեն արեւմտյան իբր բարեկամները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք այսօր շատ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արեւմուտքը կարողանում խաբել, այ, բնավ չէի ցանկանա, որ Հայաստանի ժողովրդին նորից խաբեին այդ իբր բարեկամները, – ասել է նա:
Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրախորհրդի ղեկավարի բրյուսելյան ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է միտված լինի արդյունքի, դրան պետք է լավ պատրաստվել: Խաղաղության պայմանագիրը փոքր փաստաթուղթ է, 6-7 էջի սահմաններում, մոտ 20 կետով: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: