Սաուդյան Արաբիան հետաձգել է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի այցը Բրիտանիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Էր Ռիադ այցից անմիջապես առաջ։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով բրիտանացի պաշտոնյաներին։
«Սաուդյան Արաբիան հետաձգել է Մոհամմեդ բեն Սալմանի Լոնդոն այցի պլանները… գահաժառանգ արքայազնի՝ Էր-Ռիադում Վլադիմիր Պուտինին ընդունելուց քիչ առաջ»,- ասվում է հրատարակության մեջ։
Նշվում է, որ բրիտանացի և սաուդյան պաշտոնյաները մի քանի ամիս է, ինչ քննարկում են թագաժառանգի այցն այս տարի։ Բրիտանացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք դիտարկում են դեկտեմբերի 3-ը որպես արքայազնի ժամանման հնարավոր ամսաթիվ:
Պահպանողական ավագ պատգամավորներն ասացին, որ այցի հետաձգումը հարցեր է առաջացրել։