![](https://armlur.am/wp-content/uploads/2023/12/hayk-sargsyan.jpg)
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում 3 հարց է, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
Չնայած քննադատություններին և ՔՊ ներսում առաջացրած դժոհություններին՝ նախագիծը գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն էր ստացել, ուստի ենթադրվում է, որ ԱԺ-ում նույնպես այն արդեն ամբողջությամբ կընդունվի:
Քրիստինա Մուշեղյան