Դեկտեմբերի 7-ին Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ոչ ներկա և ոչ նախկին պաշտոնյաներից ոչ մեկը չկա:
Ավելի ուշ հրապարակվեց նաև Հայաստան վերադարձվող գերիների անունները։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած անվանացանկի համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանին և Կարեն Աշոտի Ղազարյանին:
Դատավարությունն ընթացել է Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Ֆահիմին Գումբատովի նախագահությամբ: Նրանց երկուսին էլ դատապարտել էին 11.5 տարվա ազատազրկման:
Նրանց կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման» և այդտեղ իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար:
Ադրբեջանական կողմը ռազմագերիներին ներկայացնում է որպես դիվերսանտներ՝ նշելով, թե վերջիններս «Ադրբեջանի սահմանը հատել են Զանգելանի հատվածում»՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում:
Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից:
Նշենք, որ Հայաստանի կողմից գերիների անունների պաշտոնական հաստատում չի եղել:
Նանիկ Աղասյան