Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել․ արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Ամէլիտ» ՍՊԸ-ին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արարատի մարզ, գ․ Գեղանիստ)։

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Մասնավորապես՝

– արտադրական շինության նախագծումը, կառուցվածքը չի չբացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակած խաչաձև աղտոտումը,

– չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

– արտադրամասը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը, անցանկալի բորբոսի առաջացումը, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,

– կառույցն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը չորացնելու համար նախատեսված սարքով, անձնակազմի համար՝ հանդերձարանով:

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։




Լրահոս