Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված դեկտեմբերի 12,13,14-ին, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի(Բարեկամության էստակադա) երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են բնակիչների ներողամտությունը: