Անժելան հանցավոր գործունեություն է ծավալել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  և “Զվարթնոց” օդանավակայանի  գծային բաժնի ծառայողները   պարզել են, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա  Անժելա Ք.-ն 2011 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ  3 քաղաքացիների  էժան ավիատոմսեր վաճառելու պատրվակով, օժանդակել է Տանզանիայում բնակվող ոմն Ռոդրիգեի հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուն, վերջինիս կողմից այլ քաղաքացիներին պատկանող բանկային քարտերից “Սիբիր” ավիաընկերությանը տոմսերի ամբողջ գինը փոխանցելու և ՀՀ-ում ուղևորներից կանխիկ գումարը վերցնելու եղանակով, որի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված 170 դոլար և փորձ է կատարվել օրինականացնելու նույն եղանակով ստացված ևս 300 դոլար:Կատարվում է քննություն:




Լրահոս