ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք չզիջեցինք Ղարաբաղը, Հայաստանը դա արեց իր նախաձեռնությամբ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք չէինք, որ լքեցինք Ղարաբաղը, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցմանը ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները:

«Հայաստանում Ղարաբաղի հետ կապված պարզ գործընթացներ չեն ընթանում։ Սա բոլորս հասկանում ենք։ Մենք չէինք, որ լքեցինք Ղարաբաղը, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նրանք դա իրականում արել են սեփական նախաձեռնությամբ, իսկ մեզ առանձնապես չեն տեղեկացրել, որ պատրաստվում են նման որոշման։ Սա պարզապես փաստի հաստատում է, քանի որ դրանում կան և դրական, և բացասական կողմեր: Դե, դա տեղի ունեցավ, և ներքաղաքական գործընթացները բարդ են»,- ասել է Պուտինը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս