Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, կատարում է մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։