ArmLur.am-ը, շարունակելով ուսումնասիրել ՔՊ-ականների ունեցվածքները, շարունակում է ներկայացնել, թե ինչ մեքենաներ ունեին նրանք հեղափոխությունից առաջ և հետո։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մինչ հեղափոխությունը ունեցել է 2 մեքենա՝ 2014 թվականին ձեռք բերված RANGE ROVER և 2015 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։ Արսենյանը 2020 թվականին նոյեմբերի 25-ին ձեռք է բերել ևս 2 մեքենա՝ 2019 թվականի արտադրության BENTLEY և 2018 թվականի արտադրության NISSAN մակնիշի մեքենաներ։
2022 թվականի տարեվերջին Արսենյանն ունեցել է 4 մեքենա։
Ըստ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին Ռուստամ Բաքոյանի հայտարարագրի՝ նա սեփական մեքենա չունի, սակայն շահագործում է սեփականության իրավունքով այլ անձի պատկանող NISSAN մակնիշի մեքենա։
ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը, ով ձկնագողից դարձել է պատգամավոր, հայտարարագրել է 2003 թվականի արտադրության VAZ մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2015 թվականի։
Դավիթ Դանիելյանը, երբ նոր էր մտել քաղաքական ասպարեզ, 2019 թվականին հայտարարագրել էր 2008 թվականի արտադրության SUZUKI մակնիշի մեքենա, որը գնել է 2014 թվականին։ Նշված մեքենայի օտարման վերաբերյալ չկա որևէ տվյալ, սակայն 2021 թվականին ձեռք է բերել 2012 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա։
Արսեն Թորոսյանը, ըստ 2022 թվականի հայտարարագրի, մեքենա չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփականության իրավունքով այլ անձի պատկանող MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան։ Հեղափոխության սկզբում, երբ Արսեն Թորոսյանը Առողջապահության նախարար էր, հայտարարագրել է BMW 528 և BMW X5 մակնիշի մեքենաներ։
ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը 2019 թվականի հայտարարագրում հայտարարագրել է 2006 թվականի MERCEDES-BENZ GL450 մակնիշի մեքենա, որը պահպանվել է մինչ օրս։
ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը հայտարարագրել է 1986 թվականի VAZ մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2007 թվականին։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան