Լիահույս եմ, որ կօգտագործենք փոխգործակցության ներուժը՝ իրացնելու բոլոր հնարավորությունները. նախագահը՝ Կատարի էմիրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Ազգային տոնի կապակցությամբ:

«Տպավորված եմ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակում մեր կարճատև զրույցով։

Հայաստանը կարևորում է մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և պատրաստակամ է առավել ընդլայնելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը։

Լիահույս եմ, որ կօգտագործենք տարբեր ոլորտներում փոխգործակցության ներուժը լիարժեք իրացնելու բոլոր հնարավորությունները՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:




Լրահոս