ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը, որն ուժի մեջ կմտնի ավելի ուշ՝ միության պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։
Այս մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի կայքում։
«Խորհուրդն այսօր ընդունել է տնտեսական և անհատական սահմանափակող միջոցների 12-րդ փաթեթը»,- ասված է հաղորդագրությունում։
Մասնավորապես, նոր փաթեթը ներառում է Ռուսաստանի Դաշնությունից ոսկերչական ադամանդների, ինչպես նաև ալյումինե արտադրատեսակների, այդ թվում՝ մետաղալարերի, փայլաթիթեղի, խողովակների ներմուծման արգելք, ինչպես նաև երկակի նշանակության մի շարք ապրանքների վերաարտահանման արգելք։
Սև ցուցակում են հայտնվել նաև 29 ընկերություններ և մի շարք ֆիզիկական անձինք: