Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել։ Այդ մասին ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը ողջունել է նրանց, և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն միշտ պատրաստ ենք աջակցել արդեն գոյություն ունեցող շրջանակներին։

Դյուժարիկը տեղեկացրել է նաև, որ Գուտերեշը կայցելի Բաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:




Լրահոս