ՄԱԿ-ն արձագանքել է Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Մակրոնի խոսքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել ուկրաինական հակամարտության հետագա թեժացմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, ով չի բացառել Կիևին օգնելու համար արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորությունը։

«Մենք հռետորաբանություն ենք լսել, որը կարող է բորբոքել առանց այն էլ մահացու հակամարտությունը։ Մեր կոչն անփոփոխ է ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր, և դա է՝ խուսափել նման հռետորաբանությունից»,-ասել է նա:




Լրահոս