Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 22-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ամբողջությամբ, բացառությամբ՝ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90-105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների,

Արաբկիր վարչական շրջանի՝ Հայրիկ Մուրադյան, Արաբկիր 23, 25, 45, 47, 49, 51 փողոցների, Շրջանցիկ թունելի, Բաբայան 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության 1-ից-11 համարների՝ իրենց կոտորակներով,

Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի 12-ից-80 համարների և նրբանցքի, Նար-Դոսի 1-ից-40, Խորենացու 28-ից-240 համարների և 2-րդ, 3-րդ, 4-րդ փակուղիների, Մյասնիկյան 1-15 համարների,

Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի, Օստրովսկու, Որմնադիրների, Բուռնազյան, Լ.Լիսինյան, Միչուրինի, Աճեմյան, Երկաթգծի, Բեռնակիրների փողոցների և նրբանցքների, Սասունցի Դավիթի 13, 70/1, 70/2, 70/3, Մուրացանի 1-30, Սուվորովի 1-30, Լ.Մելիքյան 1-30 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս