10 հազար դրամ կաշառք և նպաստի առաջին ամսվա գումարը տալու խոստում. Ամասիայի ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամասիայի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն են իրացրել դեկտեմբերի 13-ին: Ժամը 15.30-ին ոստիկանության Ամասիայի բաժին հրավիրված քաղաքացուց ընդունվել է հաղորդում՝ կաշառք տալու վերաբերյալ:

Պարզվել է, որ Բյուրակն գյուղի մի բնակիչ, նպաստի փաստաթղթերը ձևակերպելու համար, Շիրակի մարզի Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի ավագ մասնագետին, նրա աշխատասենյակում, որպես կաշառք տվել էր 10 հազար դրամ, նաև խոստացել, որ նպաստի առաջին ամսվա գումարը` 20 հազար դրամ, նույնպես կփոխանցի նրան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս