ՔՊ-ականներին անհանգստացրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունները:
Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական մարմինների ղեկավարների հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
Նրա այս հայտարարությունը, ինչպես երեւում է, շատ է անհանգստացրել ՀՀ իշխանություններին:
Երեկվանից ՔՊ-ականները շատ կոշտ կերպով արձագանքում են Սամվել Շահրամանյանին՝ ֆեյսբուքյան նույնաբնույթ գրառումներով: