«Միլանը» վերջին րոպեին է փրկվել պարտությունից հետնապահի հետ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական Ա Սերիայի 17-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակը եզրափակող «Սալերնիտանային» և միայն 90-րդ րոպեին է փրկվել պարտությունից: Օլիվյե Ժիրուի փոխանցումից հետո հավասարությունը վերականգնել է Լուկա Յովիչը: Խաղն ավարտվել է 2-2 հաշվով:

Ստեֆանո Պիոլիի թիմը 33 միավորով երրորդն է, իսկ «Սալերնիտանան» միավորների քանակը հասցրեց 9-ի:




Լրահոս