ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 15 հազար ԱՄՆ դոլարի կաշառք՝ ժամկետային զինծառայողին ազատելու համար․ իրավապահների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակվում են բանակից գումարի դիմաց զորակոչիկներին ազատ արձակելու դեպքերի բավահայտումը:

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի 9-րդ փողոցի 1-ին տան բնակիչ Սամո Խամոյի Շամոյանը, տեղեկանալով Լավրենտին Գառնիկի Կիրակոսյանի կողմից որոշակի գումար կաշառք տալու պայմանով զորակոչային տարիքի հասած անձանց զինծառայությունից առողջական վիճակի պատճառով ապօրինի ազատելու մասին, 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում հանդիպել է վերջինիս և նրան հայտնել որդու՝ Միշա Սամոյի Շամոյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու ցանկության մասին, Լավրենտին Գառնիկի Կիրակոսյանը, ստանալով իր առաջարկը, վերջինիս հայտնել է, որ որդու օգտին իբր որոշակի գործողություններ կատարելու համար իրավասու պաշտոնատար անձանց հարկավոր է որպես կաշառք տալ ընդհանուր 7,282,800 ՀՀ դրամին համարժեք 15,300 ԱՄՆ դոլար։

Դրա կապակցությամբ Սամո Շամոյանը տվել է իր համաձայնությունը և 2018թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հիշյալ գումարից որպես կաշառք մաս-մաս փոխանցել է 6,332,500 ՀՀ դրամին համարժեք 13,300 ԱՄՆ դոլար գումար, իսկ պայմանավորած գումարի մնացած մասը՝ 950,000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարը, փոխանցել է նրա որդի Միշա Շամոյանը։

Սակայն Լավրենտին Կիրակոսյանը հիշյալ գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և խարդախությամբ՝ ուղղակի դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել է իրեն փոխանցված 7,282,800 ՀՀ դրամին համարժեք 15,300 ԱՄՆ դոլար գումարը: Գործը դատարանում է:

Քնար Մանուկյան

 




Լրահոս