ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ես «ճանճի նման» աշխատում եմ մասնավոր ձեռնարկությունում եւ ուզում եմ իմանալ. ինչքա՞ն պետք է վարձատրվի իր  համար նախատեսված ժամից ավել աշխատողը, եւ չվճարելու դեպքում ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսվում գործատուին: Ու ընդհանրապես` ո՞վ պետք է վերահսկի այդ ընթացքը:Էլմիրա Միքայելյան, 37 տարեկան, ծրագրավորողՊԱՏԱՍԽԱՆ.  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատաժամի առավելագույն տեւողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի եւ սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից: Նույն Օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն` արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի  198-րդ հոդվածի համաձայն, եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողությունը եւ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ լավ է, որ կա վերահսկող մարմին, բայց թե ինչքանո՞վ է նրա գործունեությունը արդյունավետ, թերեւս անհայտ է: Իսկ պատճառն այն է, որ մեր երկրում այսօր գործատուն է պայմաններ թելադրողը:




Լրահոս