Ֆիդանն ու Բլինկենը քննարկել են Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրի հետ կապված բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հետ կապված բանակցությունները, ինչպես նաև հացահատիկի գործարքի վերսկսմանն ուղղված Անկարայի ջանքերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրին։

«Նախարար Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում լարվածություն տեսնել Սևծովյան տարածաշրջանում և հիշատակել է Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրված պարենային ապրանքների անվտանգ փոխադրումն ապահովելու ջանքերի մասին», – հայտնել է գործակալության զրուցակիցը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը:




Լրահոս