Միշելը ԵԽ-ի ընտրություններից առաջ չի հրաժարվի Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շառլ Միշելը Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ չի հրաժարվի Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնից: Նա իր գործառույթները կհամատեղի ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքների հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրախորհրդում քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Եվրախորհրդի ղեկավարի լիազորությունները Միշելի իրավահաջորդին կանցնեն նախատեսվածից 5 ամիս շուտ՝ 2024 թվականի հունիսին։

Ինչպես նշում է աղբյուրը, Միշելը վստահ է, որ Եվրախորհրդարանի ընտրություններում իր առաջադրումը մինչև իր ներկայիս լիազորությունների ավարտը չի թուլացնի Եվրամիությունը։




Լրահոս