Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Ռուսաստանի սեպտեմբերյան խորհրդարանական ընտրությունները՝ դրանք որակելով կեղծ և դրանց արդյունքներն անօրինական համարելով։ Բանաձևն ընդունվել է 482 կողմ, 41 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։
Եվրախորհրդարանի պատգամավորների գնահատմամբ՝ ընտրություններն անցկացվել են վախի մթնոլորտում՝ առանց իրական ընդդիմադիր թեկնածուների, ազատ լրատվամիջոցների և հավաստի դիտորդների։ Նրանք նշել են, որ Կրեմլի քննադատները բանտարկվել են, սպանվել կամ հարկադրված հեռացել երկրից։
Բանաձևով Եվրախորհրդարանը հրաժարվել է Ռուսաստանի Պետդուման ճանաչել որպես օրինական օրենսդիր մարմին՝ կոչ անելով ԵՄ անդամ երկրներին զերծ մնալ դրա հետ պաշտոնական շփումներից։ Պատգամավորները նաև առաջարկել են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել քաղաքական հետապնդումներին և Ուկրաինայի դեմ պատերազմին ներգրավված ռուսաստանցիների ու կազմակերպությունների նկատմամբ։
Եվրախորհրդարանը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր չէ մինչև Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հաստատումը, ռուսական զորքերի դուրսբերումը և Ուկրաինային փոխհատուցման վճարումը։




























