Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում կայացել է բասկյան դերբին՝ «Աթլետիկ» – «Ռեալ Սոսյեդադ»: Բիլբաոյում կայացած խաղում տանտերերը հաղթել են Ալեքս Բերենգերի դուբլի շնորհիվ: Խաղավերջում Միկել Օյարսաբալին հաջողվել է կրճատել հաշիվը, բայց ավելին անել հյուրերը չեն կարողացել:
«Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում է եղել հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Նա փոխարինվել է 63-րդ րոպեին:
«Աթլետիկը» վաստակել է 41 միավոր և հավասարվել երրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնային»: Բասկյան թիմը 4 անընդմեջ հաղթանակ է գրանցել Պրիմերայում:
Իմանոլ Ալգուասիլի թիմն էլ 4 խաղ անընդմեջ չի հաղթում և այժմ 32 միավորով 6-րդն է: