Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում անգլիական ակումբների ռեկորդ է սահմանել, հայտնում է Squawka-ն:
Պեպ Գվարդիոլայի թիմը 9 անընդմեջ հաղթանակ է տարել (7 հաղթանակ այս մրցաշրջանում, 2-ը՝ նախորդ): Սա անգլիական ակումբների շրջանում հաղթանակների ամենաերկար շարքն է ՉԼ-ում:
Ի դեպ, «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միակ թիմն է, որը 7 անընդմեջ խաղում 3 և ավելի գոլ է խփել:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոնը Դանիայում 3-1 հաշվով առավելության էր հասել «Կոպենհագենի» նկատմամբ: