Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ, քննարկել 50 մլրդ եվրոյի օգնության հատկացման հետ կապված հարցեր:
«Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար 50 մլրդ եվրո արժողությամբ ծրագրի հետագա քայլերը։ 4,5 մլրդ եվրոյի չափով առաջին փոխանցումը կկատարվի մարտին:
Քննարկել ենք նաև այն, թե ինչպես լուծել Ուկրաինայից արտահանման և ցամաքային սահմանին առկա խնդիրները, ինչպես նաև մեր համատեղ աշխատանքը պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան: