Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Վանթյան 56 հասցեի բնակիչներն ահազանգում են: Արդեն 1 ամիս է, ինչ փողոցի կոյուղին խցանվել է, և կեղտաջրերը լցվում են մարդկանց բակեր և տներ:
ArmLur.am-ի հետ զրույցում Վանթյան հասցեի բնակիչներից Վլադիմիրն ասաց. «Փողոցի կանալիզացիան խցանվել ա ու էդ սաղ կեղտաջրերը լցվում ա հայաթ:
Մենք տունը չենք մնում հիմա, ահավոր վիճակ ա, հիմա հյուրանոցում ենք մնում»:
Քաղաքացիները բազում անգամներ դիմել են «Վեոլիա ջուր»-ին, սակայն միայն մեկ անգամ են այցելել այդ հասցե:
«Վերջին անգամ 1 շաբաթ առաջ եկան, ասեցին, որ ինչ-որ լուրջ տեխնիկաներ են պետք, գնացին, մինչև հիմա ոչ մի լուծում»,-ասում է բնակիչը:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
էմմա Մարտիրոսյան