Երեկ Միացյալ երիտասարդական լիգան հայտարարեց, որ շատ աղանդավորներ աշխատում են արդարադատության նախարարությունում ու քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունում:
Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանից այսօր armlur.am լրատվականի թղթակիցը հետաքրքրվեց`միջոցներ չի ձեռնարկելու՝ պարզելու` որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը:
Արամ Օրբելյանը հիշեցրեց կրոնի ազատության մասին դրույթ, որն ամրագրված է օրենքով: Հետևաբար, նախարարությունը չի պատրաստվում պարզել իր աշխատակիցների կրոնական պատկանելությունը՝ անկախ այն հանգամանքից` աշխատակիցը կլինի հայ առաքելական եկեղեցու անդամ, թե՝ աթեիզմի հետևորդ:
«Եթե աշխատակիցներից որևէ մեկն աշխատանքի ժամին հոգեորսությամբ զբաղվի, այդ ժամանակ մենք կպարզենք»,-եզրափակեց փոխնախարարը: