Ահազանգ. գյուղացիներից բանջարեղենը կգնվի 30 դրամով և կարտահանվի մի քանի անգամ թանկ գնով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի այց է ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, զրուցել տեղի բնակիչների հետ, այնուհետև գաղտնի հանդիպում է ունեցել մարզպետի և համայնքապետի հետ։
Մեր տեղեկություններով՝ ի դեմս բնակիչների բանջարեղենի չսպառման բողոքի, պաշտոնյանները որոշում են կայացրել գյուղացիներից բանջարեղենը գնել անհամեմատ ցածր գնով և արտահանել Ռուսաստան ավելի բարձր գնով, ինչը առաջացրել է տեղի բնակիչների զայրութը։

Մարտունիի բնակիչներից շատերը ահազանգում են. գյուղացիների խոսքով՝ նրանց առաջարկվել է իրենց մթերքը վաճառել 30 դրամով, որը կարտահանվի այլ երկիր մի քանի անգամ բարձր գնով:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Մարտունիի բնակիչները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել, պատճառը փչացող գյուղմթերքն էր՝ կաղամբն ու կարտոֆիլը, որը ներմուծվող գյուղմթերքի պատճառով օր-օրի արժեզրկվում ու փչանում է:

Կ․




Լրահոս