Armenian text to speach

Ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց պահելու դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտունու համայնքային ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։

Հետագա միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, դատարանի որոշմամբ, ապրիլի 15-ին խուզարկություն կատարվեց Վաղաշեն գյուղի բնակիչ 28-ամյա տղամարդու բնակության վայրում։

Հայտնաբերվեց մեկ կիլոգրամ կանեփանման չորացված-մանրացված զանգված ու ավելի քան 800 գրամ կանեփի սերմ, նաև տարբեր տրամաչափերի 11 փամփուշտ։

Ըստ տանտիրոջ՝ փամփուշները պատկանել են հանգուցյալ հորեղբորը, իսկ զանգվածը պատրաստել է անցած տարի՝ իրենց հողամասում աճած կանեփի թփերից։




Լրահոս