Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Շոյգուի հետ զրույցում դատապարտել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է Reuters-ը։

Լըկորնյուն խստորեն դատապարտել է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը և աջակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։

Ֆրանսիացի նախարարը հայտարարել է նաև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության մասին։




Լրահոս