Ապրիլի 11-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատար Միխայել Գեորգ Լինկի հետ (ԱԴԿ)։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների: