Հայաստանում անհասանելի պաշտոնյաներին գրավոր հարցում հղելը դարձել է խնդիր։ Այսինքն, եթե եվրոպացի քաղաքական գործիչների նամակով հարցում ուղղելու դեպքում բովանդակալից պատասխան ենք ստանում, ապա հայ քաղաքական գործիչների դեպքում այն հարցում չի հանդիսանում և ուղված չեն տեղեկատվություն հանդիսացող որևէ տվյալի ստացմանը։
Ինչ է սա, եթե վախ սեփական կարծիքն արտահայտելու հարցում։
Օրերս հարցումով դիմել էինք Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փորձել էինք ճշտել՝ ինչ են մտածում, ինչ պատասխան են տալու ոսկեպարցիներին, այն դեպքում, որ ոսկեպարցիները նրանց 2 օր ժամկետ էին տվել, խոստացված պատասխանները տալ և խնդիրները լուծել։ Սակայն նրանց կողմից քար լռություն էր։ Հարցման մեջ ներառել էինք, թե ինչու են ԵՄ դիտորդները Իջևան-Ոսկեպար մշտական ճանապարհը փոխել և որպես այլընտրանք օգտագործել Ալավերդիով անցնող ճանապարհը: Արդյոք Նիկոլ Փաշինյանը ԵՄ ներկայացուցիչների հետ թաքուն պայմանավորվածություններ է ձեռք բերել: Մայր Աթոռը՝ քահանաները, պահանջում էին վերջ տալ պարտվողականությանը, որը մեր ազգին աղետի կբերի: Խնդրում եմ մեկնաբանել այս պնդումը՝ ասելով ինչ եք մտածում այս խնդրի վերաբերյալ:
Հարցերը, այո՛, բացառապես կարծիք պահանջող ձևակերպմամբ են, սակայն պատճառաբանությունը ԱԺ նախագահի խոսնակի կողմից ոչ արդարացի։
Իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթից ուղարկված հարցումը, առհասարակ, մնաց անպատասխան։