Skyline թաղամասի կառուցումը գտնվում է ակտիվ փուլում
Խոշոր շինարարական նախագծերը միշտ գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, և բացառություն չէ նաև Երևանի դեմքը փոխող Skyline համալիրը։ Շատերին է հետաքրքրում, թե ինչ փուլում են գտնվում աշխատանքները «Ռենշին» ներդրումային-քաղաքաշինական ընկերության այս մեգանախագծում։ Շինհրապարակից կադրերն ու տեղեկությունները փաստում են մի բան՝ շինարարությունը գտնվում է ակտիվ ընթացքի մեջ, աշխատանքային եռուզեռը չի դադարում, և ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախատեսված էր:
Տասնյակ տեխնիկա և հարյուրավոր մասնագետներ ամեն օր աշխատում են տեղում՝ ապահովելով նախագծի առաջընթացը։ «Ռենշինում» վստահեցնում են, որ գործընթացը գնում է միջազգային գործընկերների կողմից մշակված ժամանակացույցով։ Դա հնարավոր է՝ նրանց համաշխարհային մակարդակի փորձագիտական աջակցությամբ ու տեղի թիմի բարձր պրոֆեսիոնալիզմով։
Անդրադառնալով աշխատանքների կազմակերպմանն ու ընթացքին՝ «Ռենշին» ընկերության Օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը պարզաբանում է. «Նման մասշտաբային նախագծերն ուղղակի անհնար է անթերի կյանքի կոչել առանց գլոբալ փորձառության կիրառման: Աշխարհի առաջատար ինժեներական և կառավարող ընկերությունների հետ մեր ամենօրյա համագործակցությունը մեզ տալիս է այն հիմնական վստահությունն ու ռեսուրսը, որն անհրաժեշտ է գործընթացները նախատեսված պլանով շարունակելու համար: Նրանց միջազգային փորձի շնորհիվ մենք հեշտությամբ հաղթահարում ենք բոլոր օպերացիոն մարտահրավերները, ինչի արդյունքում շինհրապարակում աշխատանքը ոչ մի րոպե կանգ չի առնում»։
Օգտագործվող գերժամանակակից շինարարական տեխնոլոգիաները ոչ միայն պահպանում են աշխատանքների արագ տեմպը, այլև բացառում են որևէ տեխնիկական շեղում նախապես գծված պլանից՝ միաժամանակ պահավոելով համաշխարհային ամենաբարձր մակարդակի անվտանգություն և ապահովություն:
Գրագետ կառավարման և միջազգային խոշոր ու առաջատար ընկերությունների հետ գործընկերության արդյունքում Skyline նախագիծն ապացուցում է իր կայունությունը, իսկ ընկերությունը հավատարիմ է մնում իր սահմանած բարձր որակին։ (Գ)






























