Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջազի միջազգային օր, ամենամյա միջոցառում, որը կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից։ Ըստ միջոցառումը հիմնադրողների՝ տոնի նպատակը «ջազի դերի մասին միջազգային հանրության իրազեկման մակարդակի բարձրացումն է՝ որպես հանրության միջև խաղաղությանը, համերաշխությանը և երկխոսությանը նպաստող ուժ»։ Ջազի միջազգային օրը նշվում է ապրիլի 30–ին, 2012 թվականից ի վեր։

Տոնի մասին հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին ժամանակ՝ 2012 թվականի նոյեմբերին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբերթ Հենքոքը բացեցին Փարիզում առաջին միջազգային ջազի օրը։

2017 թվականի հոկտեմբերին, ՅՈՒՆԵՍԿՕ–ն պաշտոնապես հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգը (Ռուսաստան) և Սիդնեյը (Ավստրալիա) կնշանակվեն ընդունող քաղաքներ համապատասխանաբար 2018 և 2019 թվականներին։ Ջազի միջազգային օրը Սանկտ Պետերբուրգում նշվել է ապրիլի 28-ից մինչև ապրիլի 30-ը և իր մեջ ներառել է ուսուցողական ծրագրեր և համերգ Մարիինյան թատրոնի երկրորդ բեմում՝ հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։




Լրահոս