Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են. նրա փոխարեն ՔՊ-ից մանդատ է տրվել Քրիստինե Վարդանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։

ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը:




Լրահոս