Սանահին կայարանի՝ գետի մյուս ափին մնացած հատվածն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով և պարենով. Արեն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանահին կայարանի՝ գետի մյուս ափին մնացած հատվածն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, որն ապահովում է Ալավերդու բժշկական կենտրոնը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Դեղորայքի, պարենի, առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր չկա։ Ըստ կարիքի՝ բնակիչներն ահազանգում են, աշխատում ենք համակարգված։ Ամբողջությամբ իրականացրել ենք պարենային ապահովումը, որևէ խնդիր սննդի չկա։

Փրկարարներն անձնուրաց, անձնվեր աշխատանք են իրականացնում` վարարած Դեբեդի վրայով պարանային եղանակով այս ամենը հասցնելով բնակիչներին»,- գրել է պատգամավորը։




Լրահոս