«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին գահընկեց անելուց հետո նրան մեղադրում էին պետական հսկայական գումարներ վատնելու մեջ։ Մինչդեռ պարզվում է, որ, օրինակ, նրան սպասարկող ինքնաթիռի սպասարկման տարեկան ծախսերը շատ ավելի քիչ են եղել, քան Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռի դեպքում։ Սերժ Սարգսյանին սպասարկող Ա 319 EK-RA-01 տեսակի ինքնաթիռի միայն սպասարկման համար մեր բյուջեն տարեկան «նիհարել է» մոտ 250 հազար դոլարով։
Ոսկե զուգարան նախընտրող Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն ավելի խնայող է դուրս եկել։ Եթե մեր նախագահականը մեկ ինքնաթիռի միայն տեխնիկական սպասարկման համար մոտ 250 հազար դոլար է վճարել, ապա Յանուկովիչը կարողացել է վճարելով այդ գնի կրկնակին՝ վարձակալել թե երկու օդային միջոց, թե ձեռք բերել դրանց տեխնիկական սպասարկման ծառայությունները»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում