Լավրովը պատմել է, թե ինչպես է «Ուկրաինան կորցրել իր` 1991 թվականի սահմաններում մնալու հնարավորությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան կարող էր մնալ 1991 թվականի սահմաններում, եթե տասը տարի առաջ, Մայդանի իրադարձությունների ֆոնին, չխախտվեր ընդդիմության և երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև պայմանավորվածությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե 2014 թվականի փետրվարին չտապալվեր կարգավորման համաձայնագիրը, որին, ի թիվս այլոց, համաձայնել էր Ռուսաստանը, ապա Ուկրաինան այժմ կլիներ 1991 թվականի սահմաններում»,- ընդգծել է նախարարը։

Լավրովը նշել է, որ ուկրաինական իշխանությունները, որոնք, ըստ նրա, եկել են պետական ​​հեղաշրջման արդյունքում, իրենք են ոչնչացրել պետության տարածքային ամբողջականությունը։

Մինչ այս Լավրովը հիշեցրել է, որ 2014 թվականի փետրվարի 20-ին եվրոպական շատ երկրներ երաշխավորեցին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև պայմանավորվածությունների կատարումը, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Պուտինին և խնդրել չհրաժարվել 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման փաստաթղթից։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը աջակցեց այս համաձայնագրին, սակայն առավոտյան հանրապետությունում հեղաշրջում է տեղի ունեցել:




Լրահոս