Հայաստանը երկու լողորդ կունենա 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երկու լողորդ կմասնակցի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Փարիզ-2024-ի մասնակցության իրավունք են ստացել Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, հաղորդում է Հայաստանի լողի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես են եկել նաև Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք, որ մինչև այս Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճել էր Փարիզ-2024-ի 12 ուղեգիր։ Ֆրանսիայում մեդալների համար կպայքարեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ) և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Ամենայն հավանականությամբ, Օլիմպիական խաղերին սպիտակ քարտով կմասնակցի նաև գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը:




Լրահոս