Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ սահմանապահ Սյունիքում է:
Նա Սունիքի տարբեր բնակավայրերում հանդիպումներ է ունենում տեղի բնակիչների հետ ու զրուցում առկա անվտանգային մարտահրավերների մասին:
Վաղը եւս Սրբազանը Սյունիքում կլինի:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ միայն Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն է ցանկություն հայտնել Սրբազանի հետ հանդիպելու, սակայն դեռ հստակեցված չէ՝ թե երբ:
Սյունիքի մյուս համայնքապետերը, որոնք մշտապես ընդդիմադիր դիրքերում են եղել, հիմա չեցոք կեցվածք են ընդունել ու որեւէ կերպ չեն մասնակցում ընդդիմադիր շարժմանը:
Ավելին, հիմա նրանց մոտ իրավիճակ է փոխվել, ջերմ ընդունելություն են ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս Սյունիք է այցելում:
Ք.Մ.