![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/290793.jpg)
Իսրայելական կողմն ազատ է արձակել վերջին ամիսներին Գազայի հատվածում ձերբակալված 55 պաղեստինցիներին:
Ազատ արձակվածների թվում է «Աշ Շիֆա» հիվանդանոցի ղեկավար Մուհամադ Աբու Սալմիան: Նրան իսրայելցի զինվորականները ձերբակալել էին 2023 թ. նոյեմբերին՝ կասկածով, թե ՀԱՄԱՍ խմբավորմանը թույլատրել է հաստատությունը որպես թաքստոց և վայր օգտագործել գործողություն պլանավորելու համար:
Պաղեստինյան լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութում Աբու Սալմիան Իսրայելի իշխանություններին մեղադրել է ձերբակալվածների ամենօրյա ֆիզիկական և հոգեբանական նվաստացման մեջ։