ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ արժե ամառային հանգիստը Իջևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջևանի տարածաշրջանը հայտնի է իր պատմաճարտարապետական կոթողներով, որոնցից ամենահայտնին Մակարավանքն է: Տարածքի լեռներում բազմաթիվ են քարանձավները։ Պատմաճարտարապետական կոթողներից բացի Իջևանը նաև լավ հանգստի գոտի է, և շատերը նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել հենց այստեղ:

ArmLur.am-ը հետաքրքրվել է՝ ի՞նչ արժե հանգիստը Իջևանում:

Այսպիսով՝  «Իջևան Գոլդեն Ռեզորթ» հյուրանոցում կա սառնարաններ, անվճար Wi-Fi, TV-ներ, ինչպես նաև ռեստորան:

Մեկ հոգու համար նախատեսված սենյակի արժեքը՝ 16.000 դրամ է:

Երկու հոգու համար նախատեսվածը՝ 22.000 դրամ:

«Մենուա Ռեզորտ»-ում կա բար, լվացքատուն, սառնարան, այգի, կոնֆերանս դահլիճ, խաղադաշտ, 3 անգամյա սննունդ Wi-Fi և TV:

Երկտեղանի մահճակալով  սենյակների արժեքը՝ 14.000 դրամ է:

Երեքտեղանին՝ 21.000 դրամ:

«Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցում կա բար, սառնարան, լվացքատուն, ավտոկայանատեղի, կոնֆերանս դահլիճ, մարզասրահ, ռեստորան, սրճարան, Wi-Fi և TV:

Երկտեղանի Դելյուքս սենյակները արժեն 55.000 դրամ:

Երկտեղանի Լյուքս ընտանեկանը 85.000 դրամ:

Լյուքսը՝ 105.000 դրամ:

«Ապագա ակտիվ հանգստի գոտի»-ում էկոնոմ երկեղանի սենյակները արժեն՝ 30.000 դրամ:

Ստանդարտ երկտեղանին՝ 38. 800 դրամ է:

Քոթեջների արժեքը՝ 47.700 դրամ է: Գները իրենց մեջ ներառում է նախաճաշ:

Քոթեջները` երկհարկանի: Յուրաքանչյուր հարկում` մահճակալ, պահարան, սեղան եւ աթոռներ, բազմոց, բազկաթոռ, լոգասենյակ ցնցուղով :

Անվճար՝   տաղավարներ, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտեր:
Վճարովի՝  ռեստորան, ձիարշավների և արշավների կազմակերպում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս