Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը աչքի է ընկնում իր հնությամբ:
Շատ զբոսաշրջիկներ այցելում են Գյումրի՝ հայկական մշակույթին ծանոթանալու համար: Գյումրին հետաքրքիր է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև հենց տեղացիների համար:
ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե ամառային այս օրերին ի՞նչ արժե հանգիստը այնտեղ:
Այսպիսով՝ «Վալե» հյուրանոցային և ռեստորանային համալիրը ունի բար, ռեստորան-պանդոկ՝ գյումրվա կոլորիտին բնորոշ ոճով: Հյուրանոցում կա 24-ժամյա սպասարկում, ինչպես նաև անվճար WiFi։ Առկա է անվճար փակ ավտոկայանատեղի։
Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին սանհանգույց։ Բոլոր սենյակներում կան օդորակիչ, բազմոց, հեռուստացույց՝ արբանյակային ալիքներով, լոգարան՝ վարսահարդարիչով, ցնցուղով։ Սենյակներում տրամադրում են գրասեղան և թեյնիկ: Մեկտեղանի սենյակների արժեքը՝ 10.000 դրամ է:
Երկտեղանին՝ 12.000 դրամ, իսկ երեքտեղանին՝ 15.000:
«Ֆելիսա» հյուրանոցում մեկտեղանի սենյակների արժեքը՝ 16.000 դրամ է:
Երկտեղանին 18.000 դրամ:
Հյուրանոցում կա ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi ինտերնետ և մինիբար:
«Գյումրի» հյուրանոցն առաջարկում է նաև անվճար ավտոկանգառ, բոլոր սենյակներում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ:
Հյուրանոցում ստանդարտ մեկտեղանի սենյակների արժեքը՝ 17.000 դրամ է, ստանդարտ երկտեղանին՝ 23.000 դրամ, ստանդարտ երեքտեղանին՝ 35.000 դրամ:
«Պլազա Վիկտորիա» հյուրանոցն ունի շքեղ ու հարմարավետ կահավորված 25 սենյակ՝ նախատեսված 40 հյուրի համար: Գործնական և գիտական միջոցառումների համար գործում է կոնֆերանս դահլիճ, հյուրերի տրամադրության տակ են նաև բանակցությունների սենյակներ: Մեկտեղանի սենյակների արժեքը՝ 23.000 դրամ է, երկտեղանին՝ 34.000 դրամ, երեքտեղանին՝ 45.000 դրամ, իսկ լյուքս համարները՝ 51.000 դրամ են:
«Բեռլին Արթ Հոթել»-ում կա 14 երկտեղանոց առանձնացվող մահճակալներով համարներ, 4 երկտեղ չառանձնացվող մահճակալներով և 1 երեք տեղանի առանձին մահճակալներով համարներ:
Մեկ հոգու համար նախատեսված սենյակների արժեքը՝ 27.000 դրամ է, երկու հոգու համար նախատեսվածը՝ 32.000 դրամ, իսկ երեք հոգու համար նախատեսվածը՝ 38.000 դրամ է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան