«Ուրարտուն» ու «Նոան» սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ակումբները սկսում են պայքարը Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» առաջին խաղում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ «Շկենդիային»։ Հանդիպումը կկայանա Աբովյանում։ «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կխաղա Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» հետ։

Երևանի «Ուրարտուն» կմրցի Տալինում, տեղի «Կալևի» (Էստոնիա) հետ։ Զույգի հաղթողին հաջորդ փուլում սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»։

Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի երրորդ ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ է մտնելու որակավորման երկրորդ փուլից։ Հայաստանի գործող գավաթակիրը կփորձի հաղթահարել Մոլդովայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Զիմբրուի» արգելքը։ Առաջին խաղը կկայանա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը` օգոստոսի 1-ին Երևանում։




Լրահոս