![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/09690000_0a00_0242_e683_08da6d6d5573_cx0_cy3_cw0_w1200_r1.thumb_.png)
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել: Ինչպես տեղեկացնում է Washington Post-ը, անոմալ շոգն ազդել է շուրջ 146 մլն մարդու վրա:
Սաստիկ շոգ եղանակ է գրանցվել ամերիկյան այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կալիֆոռնիան, Նևադան, Արիզոնան, Օրեգոնը, Վաշինգտոնը և Այդահոն:
Լաս Վեգաս քաղաքում (Նևադա նահանգ) ջերմաչափերը բարձրացել են մինչև 48,8 աստիճան, իսկ Բարստոու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ՝ մինչև 47,7 աստիճան:
Ռեկորդային ջերմաստիճաններ են նկատվում հիմնականում ԱՄՆ-ի արևմուտքում։
Օդերևութաբանները հայտնել են, որ շոգ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։