ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրամատակարարման դադարեցումներ, քարուքանդ ճանապարհներ․ Բջնիում խայտառակ իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի գյուղում խնդիրներն անհամար են։

Խնդիրներից մեկը ամբողջ հանրապետությունով տարածված է, այն է՝ քարուքանդ ճանապարհահատվածներ, սակայն այսքանով ամեն բան ավարտված չէ։

Գյուղում խմելու և ոռոգման ջուրը կարճ ժամանակահատվածով է տրամադրվում տեղի բնակիչներին, ինչը անհարմարություններ է ստեղծում առօրյա կյանքում։

Անդրադառնալով գյուղում առկա խնդիրներին` տեղի բնակիչներից մեկը պատմեց, որ թե՛ ջրամատակարարումը, թե՛ քարուքանդ ճանապարհահատվածները անհանգստացնում են։

ArmLur.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Գրիշա պապիկը պատմեց, որ ոտքով ջուր է բերել սարերից՝ 3 կիլոմետր անցնելով։ Գյուղի բնակիչ Գրիշա պապիկը նաև նշեց, որ իր հավաքած ջուրը միայն ինքը չի օգտագործունմ, այլև՝ հարևանները ևս։

Հետ վերադառնալով ճանապարհների քարուքանդ իրավիճակին՝ տեղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա ոչինչ չի արվում ճանապարհները նորոգելու համար, բայց չնայած այդ փաստին՝ ինքը գյուղի մի քանի երեխաների հետ փորձում է փոքրիշատե նորոգել այն։

Այս խնդրի մասին Գրիշա պապիկը նաև պատմեց, որ հատուկ այնպիսի մեքենաներ է գնել, որ կարողանա քարուքանդ ճանապարհահատվածներով երթևեկել և հարկ եղած դեպքում իր հյուրերին հասցնել տուն։

Գյուղի խնդիրների շուրջ մեզ հետ զրուցել է նաև Չարենցավան խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Պապոյանը։

Ահա հազարավոր խնդիրներից ևս մի քանիսը, որոնց վրա մեծ հաշվով աչք են փակում և այդ խնդիրները օրերից մի օր մոռացվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս