Ավարտական փուլում է Կարենիս-Չարենցավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտական փուլում է Հ-7, /Հ-5/ – Կարենիս – Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580-կմ10+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ 2.6կմ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Չարենցավան քաղաքով։

Ինչպես տեղեկացնում է շինարարությունն իրականացնող ընկերության՝ «Լև շին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Արամ Ժամհարյանը, ճանապարհի երթևեկելի հատվածում տեղադրվել են 10սմ հաստությամբ ավազակոպճային և 20սմ հաստությամբ խճավազային շերտերը։ Այնուհետև կատարվել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կառուցվել են մայթեր, նորոգվել գոյություն ունեցող հենապատը, կառուցվել նորերը, տեղադրվել են վաքեր և այլն։

Աշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։




Լրահոս