Նեռը փող է առաջարկելու, խաբելու է նորից՝ ինչպես Կիրանցում ու Ոսկեպարում․ Բագրատ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք՝ հանդիպելու բնակիչներին։

Սրբազանը կհանդիպի նաև Սևանցիների հետ։

«Նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն ձևով սուտը շարունակվելու է։ Ոմանք դարձյալ խաբվելու են։ Բայց Էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների, կիրանցեցիների խնդիրը չէ։ Մենք պետք է այս պայքարն այնպիսի բովանդակությամբ և ուղղությամբ առաջնորդենք, որ, ի վերջո, կարողանանք վերջ դնել այս կորուստների ընթացքին։ Դրա միակ ճանապարհը նեռի հեռացումն է»,-ասել է Բագրատ Սրբազանը։




Լրահոս